Armenian Women

in search of Herstory

Archive for the category “journalist”

Seza – Սեզա

Հայ կանայք 3

Writer, Journalist, Women’s Rights

Her real name was Siran Zarifian and she was born in Constantinople.  There she attended the American College for girls until the early 1920s when she left for Beirut, Lebanon.  She pursued her studies at Columbia University and obtained an M.A. in Journalism and Literature. She returned to Beirut after completing her studies and launched her well-known periodical, Yeridasart Hayuhin – Young Armenian Woman –  (1932-34 / 1946-1968)

“Yeridasart Hayuhi made an especially important contribution as a proponent of women’s rights, education and empowerment” – Zeitlian (2000)

You can find her books and copies of the journal at the Derian Library/Haykazyan University in Lebanon.

You can read online some of her short stories here.


Սեզա

(1903-1973)

Գրող, լրագրող, կանանց իրավունքների ակտիվիստ

Hayganush Mark – Հայկանուշ Մառք

3

feminist Writer, Editor, Journalist

She was born in Constantinople in 1883 and attended the Yesayan school. She worked as a teacher. In 1907 she married the publisher Vahan Toshigian and was in charge of editing the women’s page in the her husband’s periodical, Arshaluys. She edited a women’s periodical, Dzaghig, from 1905-1907  and founded her own feminist periodical, Hay Gin (Armenian women)  in 1919. In her articles she often raised the women’s rights issues in Constantinople and the Armenian community and cooperated with other female writers to raise awareness on the situation of women living in rural areas.

“Hayganoush Mark was a prominent Armenian feminist journalist who managed to uninterruptedly continue a woman’s journal, Hay Gin, from 1919 to 1933 in Bolis/Istanbul” –Lerna Ekmecioglu

She also published later in her life in 1954, an autobiographical book on her work and a reprint of some of the most important articles in Hay Gin.

 


Հայկանուշ Մառք

Հայկանուշ Թոփուզյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Այազփաշա թաղամասում, Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների ընտանիքում: 1898 թվականին ավարտել է Եսայան միջնակարգ վարժարանը, այնուհետև մասնավոր դասեր է առել գրաբարագետ Հակոբ Գուրգենից, միաժամանակ դասավանդել Ազգային վարժարանի գիշերօթիկ որբանոցում: Երկար տարիներ ուսուցչություն է արել Կ. Պոլսի հայկական դպրոցներում։ Այնուհետև ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 1903 թվականին Հայկանուշ Մառքն արժանացել է «Մասիս» գրական թերթի երկրորդ մրցանակին: Նույն թվականին տպագրել է «Աղջկան մը հոգին» վիպակը: 1905 թվականին իր ամուսնու՝ «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահան Թոշիկյանի հետ երկու տարի հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը։ Քանի որ ամուսինը հրավիրված էր խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» թերթերը, 1907 թվականին մեկնել է Զմյուռնիա, աշխատակցել «Արշալույս» և «Արձագանք» թերթերին։ 1909 թվականին ամուսինները վերադարձել են Կ. Պոլիս: Սիպիլը Մառքին հրավիրել է Ազգանվեր հայուհյաց ընկերություն, որտեղ վերջինս վարել է ատենադպիրի պաշտոնը: Հետագայում նույն պաշտոնը վարել է նաև Հայ կանանց, Հայ տիկնանց ընկերություններում, Ազգային հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլուր: Արձակ ու չափածո գործերով հանդես եկել «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «ժամանակ», «Երիտասարդ հայուհի» և այլ պարբերականներում։ 1919-1932 թվականներին հրատարակել է «Հայ կին» կիսամսյա հանդեսը։ 1921 թվականին լույս է տեսել նրա «Ծուլության պահերես» արձակ բանաստեղծությունների ժողովածուն։ 1936 թվականին աշխատակցել է ամուսնու հրատարակած «Նոր լուր» թերթին, վարել կանանց բաժինը: Թղթակցել է «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներին: 1954 թվականին Կ․ Պոլսում մեծ շուքով տոնվել է Մառքի գրական գործունեության հիսնամյակը, որի առիթով հրատարակվել է նրա բանաստեղծական և հրապարակագրական գործերը՝ «Հայկանուշ Մառք. կեանքն ու գործը» խորագրով։

Հայ գրականության և հրապարակախոսության կնոջ ձայնը շնչավորող և հայ կանանց շարժումը ժողովրդականացնող նվիրյալը ապրեց մինչև խոր ծերություն: Կյանքի վերջին տարիներին Մառքի առողջական վիճակը վատթարանում է, և նա տեղափոխվում է Պոլսի ազգային հիվանդանոց, որտեղ վախճանվում է 1966 թվականի մարտի 7-ին։ Մառքն իր գրադարանը և բոլոր իրերը կտակել է Սուրբ Խաչի դպրեվանքին։

Post Navigation